այաստան են եկել նաև տարբեր թանգարանների ներկայացուցիչներ, որոնց ֆոնդերում կան Սարյանի գործեր:
1921 թվականին Մարտիրոս Սարյանի առաջին՝ «Արքայադուստր Տուրանդոտ» օպերայի էսքիզն ամբողջությամբ չի կորել ու չի ոչնչացել: Պահպանվել է մի քանի դրվագ, որոնք գտնվում են Մոսկվայի թատերական թանգարանում, որի տնօրենը նկարչի թանգարանի 50-ամյակի առիթով գիտաժողովին իր հետ բերել է էսքիզի լուսանկարը: Հայաստան են եկել նաև տարբեր թանգարանների ներկայացուցիչներ, որոնց ֆոնդերում կան Սարյանի գործեր: Նրանց հետ հանդիպումը նաեւ թույլ կտա ավելին իմանալ ստեղծագործությունների ճակատագրերի մասին: Այս պահին Հայաստանից հետո Սարյանի ամենամեծ հավաքածուն գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում. 60-ից ավելի աշխատանք: