Պաշտպանության բանակից հայտնում են, որ Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը արձակել է 23 արկ:
Արցախաադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը նորից ակտիվացել է, կիրառել նաև ականանետեր: Պաշտպանության բանակից հայտնում են, որ Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինուժը արձակել է 23 արկ: Մեր առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Գիշերը սահմանին անցել է հանգիստ:
Շփման գծի՝ նախորդ օրերի լարվածությունը Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Բանակի հրամանատարը դեսպանին է ներկայացրել ապացույցներ, որ ադրբեջանական զինուժը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ ու ականանետեր: