Աշխատանքը մեկնարկել էր դեռ 2014-ին, բայց ապրիլյան քառօրյայից հետո դանդաղել էր:
Նոր թափով վերսկսվել է Վանաձորի 18-րդ հիմնական դպրոցի նորոգումը: Աշխատանքը մեկնարկել էր դեռ 2014-ին, բայց ապրիլյան քառօրյայից հետո դանդաղել էր: Այս տարի 84 առաջին դասարանցի է ընդունվել նորոգվող դպրոց, այնտեղ սովորող 642 աշակերտները հիմա դասի են գնում երեք հերթով ու սպասում շինարարության ավարտին: