«Սինոհիդրո» ընկերության փոխնախագահի ու Երևանում Պեկինի դեսպանի հետ հանդիպմանը վարչապետ Կարապետյանն ընդգծել է մեր երկրի շահագրգռվածությունը չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ:
«Սինոհիդրո» ընկերության փոխնախագահի ու Երևանում Պեկինի դեսպանի հետ հանդիպմանը վարչապետ Կարապետյանն ընդգծել է մեր երկրի շահագրգռվածությունը չինական կապիտալի՝ հայաստանյան շուկա ներգրավմամբ: Վարչապետը հատկապես կարևորել է բիզնեսի համար մեր երկրի հնարավորությունները՝ ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ դուրս գալու հանգամանքը: Քննարկվել են նաև նոր «Մետաքսի ճանապարհ» ծրագրին Հայաստանի հնարավոր ներագրավմանն ու հայ-չինական հարաբերություններին առնչվող այլ հարցեր: