Խոհարարն իր հեղինակային «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի նկարահանումների համար հոկտեմբերին այցելել է Հայաստան ու Արցախ, հարցազրույցներ անցկացրել Շուշիում, ճաշակել ժենգյալով հաց, թթի օղի, խորոված և հայկական այլ խորտիկներ, որոնք հետագայում կներկայացնի CNN-ի եթերում։
Արցախ այցելության համար ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը ևս կընդգրկվի Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցանկում: Խոհարարն իր հեղինակային «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի նկարահանումների համար հոկտեմբերին այցելել է Հայաստան ու Արցախ, հարցազրույցներ անցկացրել Շուշիում, ճաշակել ժենգյալով հաց, թթի օղի, խորոված և հայկական այլ խորտիկներ, որոնք հետագայում կներկայացնի CNN-ի եթերում։