Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագն է, Կիևի «Դինամո» և իտալական «Միլան» ակումբների նախկին խաղացողը:
Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել Կախա Կալաձեն: Նա Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագն է, Կիևի «Դինամո» և իտալական «Միլան» ակումբների նախկին խաղացողը: Կիրակի կայացած ընտրություններում Կալաձեի օգտին քվեարկել է 203 հազար թբիլիսցի՝ ընտրելու իրավունք ունեցողների 51 տոկոսը: Կալաձեն ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 13 թեկնածու: