11 երկրից 50 երիտասարդ գիտնականներ կմասնակցեն վարպետության դասերի, կմշակեն գաղափարներ հետագայում շուկա դուրս բերելու համար:
3 օր Ծաղկաձորում կփնտրեն ՏՏ գաղափարից՝ շուկա տանող ճանապարհը: Նորարարությունների կառավարում 3-րդ միջազգային երիտասարդական գիտական դպրոցը փորձի փոխանակման և ՏՏ մտքեր մշակելու հարթակ կդառնա: 11 երկրից 50 երիտասարդ գիտնականներ կմասնակցեն վարպետության դասերի, կմշակեն գաղափարներ հետագայում շուկա դուրս բերելու համար: Այդ ամենին կհետևեն դրսից հրավիրված հովանավորներ, որոնք էլ կգնեն երիտասարդ նորարարների գաղափարները: