Հրդեհը բռնկվել է ցախանոցից, ապա գազի բալոնն է պայթել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Արմավիրի Նորապատ գյուղում խոշոր հրդեհի հետևանքով 11 ընտանիք անտուն է մնացել: Հրդեհի ահազանգը փրկարարները ստացել են կիրակի երեկոյան: Պարզվել է, որ վառվում է Նորապատի նախկին դատարանի երկհարկանի շենքը, որտեղ բնակվում է 20 մարդ: Հրդեհը բռնկվել է ցախանոցից, ապա գազի բալոնն է պայթել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Հրդեհը երրորդ աստիճանի բարդության է եղել: Հրշեջներին դժվարությամբ է հաջողվել մարել կրակը: Շենքն ամբողջությամբ մոխրացել է: