Կարտոֆիլն այս տարի ավելի թանկ է:
Կարտոֆիլն այս տարի ավելի թանկ է: Կարտոֆիլի հայրենիք Գեղարքունիքում բերքի կեսը կորցրել են: Հոկտեմբերի սկզբին տեղացած ձնից էինք վախենում, բայց պարզվում է՝ պատճառը ամռան երաշտն է: Գյուղացին ծախսը փակելու համար ստիպված է մի քիչ թանկացնել կարտոֆիլը: