Նախագահն խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել՝ միջոցառումների մանրամասն ծրագրերը ներկայացնեն երկու շաբաթում:
2018-ը Հայաստանի համար պատմական կդառնա՝ անկախացումից ի վեր ամենախոշոր միջոցառմամբ: Մեր երկիրը կհյուրընկալի աշխարհի ֆրանկոֆոն երկրների՝ 100-ից ավելի պատվիրակության: Կնշենք մայիսյան հերոսամարտերի 100 ու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանները: Նախագահն խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել՝ միջոցառումների մանրամասն ծրագրերը ներկայացնեն երկու շաբաթում: