Սերժ Թանկյանը գոհ է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումից:
Մարդասիրության քարոզ՝ սիմֆոնիկ երաժշտությամբ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի «Օրկա»-ն առաջին անգամ հնչեց ամբողջությամբ՝ Արամ Խաչատրյանի 5-րդ փառատոնում: Սերժ Թանկյանը գոհ է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումից:
«Մեր գանձերը գետնի տակ չեն, այլ գետնի երեսին, և դրանց մի մասն այս երաժիշտներն են»,- սիմֆոնիայից անմիջապես հետո հայտարարել է Սերժ Թանկյանը։