Քեյթ Միդլթոնը Լոնդոնյան մետրոյի կայարաններից մեկում սկսել է պարել Փեդինգթոն արջուկի հետ:
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին հանրության ուշադրության կենտրոնում է: Քեյթ Միդլթոնը Լոնդոնյան մետրոյի կայարաններից մեկում սկսել է պարել Փեդինգթոն արջուկի հետ: Դքսուհին ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ այնտեղ էր հանդիպելու իրենց բարեգործական կազմակերպության երեխաների հետ: Սեպտեմբերի սկզբին երրորդ երեխայի լուրը հայտնելուց հետո դքսուհին երկրորդ անգամ է շփվում մարդկանց հետ: Նրա կերպարը ևս մեկ անգամ հիացրել է երկրպագուներին: