Իրավապահները 3 հոգու են ձերբակալել՝ Երեւանի բնակիչներ 29-ամյա Դավիթ Գրիգորյանին, 30-ամյա Արսեն Գրիգորյանին եւ 34-ամյա Մարատ Գալստյանին:
Իրավապահները 3 հոգու են ձերբակալել՝ Երեւանի բնակիչներ 29-ամյա Դավիթ Գրիգորյանին, 30-ամյա Արսեն Գրիգորյանին եւ 34-ամյա Մարատ Գալստյանին: Ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է Աշտարակի բնակիչ 29-ամյա Պյոտր Ցիգանովը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն հայտնողի գաղտնիությունը ոստիկանությւոնը երաշխավորում է: Իրավապահները Մարատ Գալստյանի տանը հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան եւ «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն: Ձերբակալվել է նաեւ 38-ամյա Աշոտ Մանուկյանը, որի տանը հայտնաբերվել է կանեփանման զանգված, նաեւ գողացված զենք: Նախաքննությունը շարունակվում է: