Ռուսաստանում, Բուլղարիայում և Թուրքմենստանում, որտեղից Հայաստանը բենզին է ներկրում, գրեթե 25 դրամով բարձրացել է բենզինի ձեռքբերման գինը:
Ռուսաստանում, Բուլղարիայում և Թուրքմենստանում, որտեղից Հայաստանը բենզին է ներկրում, գրեթե 25 դրամով բարձրացել է բենզինի ձեռքբերման գինը: Բենզինի շուկայի օգոստոս-հոկտեմբեր ամիսների ուսումնասիրությունից հետո` հայտարարել են տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովում: Հայաստանում բենզինի գնի բարձրացումը մասնագետները բացատրում են նաև միջազգային շուկայում նավթի գնի տատանումներով: Հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներկրվել 90 հազար տոննա բենզին: