ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիան մեր երկրում նոր դեսպան ունի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիան մեր երկրում նոր դեսպան ունի: Ժոնաթան Լաքոտն՝ հոկտեմբերի 13-ին, հավատարմագրերն է հանձնել Հանրապետության Նախագահին: Նա՝ ՀՀ-ում, Ֆրանսիայի 7-րդ դեսպանն է: 45 տարեկան դիվանագետը Երևանը տեսնում է առաջին անգամ, բայց հայերի հետ շփվում է դեռ ուսանողական տարիներից: