Գիրքը լույս կտեսնի գալիք հունվարին, այս մասին հեղինակը հայտարարել է Վաշինգտոնում՝ ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանաբնակ հռչակավոր գրող Նարինե Աբգարյանի նոր գիրքն Արցախում եւ Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններին մղված պատերազմի թեմայով է։ Գիրքը լույս կտեսնի գալիք հունվարին, այս մասին հեղինակը հայտարարել է Վաշինգտոնում՝ ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։ Ծնունդով Տավուշի Բերդ քաղաքից մեր հայրենակցուհու որոշ գործեր բեմականացվել են ռուսական թատրոններում, նա ռուսաստանյան բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է։ Աբգարյանի հռչակի մասին է վկայում այն, որ հանդիպումներին գալիս են ոչ միայն ամերիկահայեր, այլեւ նախկին խորհրդային միության տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։