Անկախ Հայաստանի ճանապարհին համատեղ ծրագրեր իրականացրած USAID-ի գործունեության հոբելյանն է նշվել Ամերիկյան համալսարանում:
Գործընկերությունից՝ ջերմ բարեկամություն. ԱՄՆ միջազգային գործակալությունն արդեն քառորդ դար Հայաստանում է: Անկախ Հայաստանի ճանապարհին համատեղ ծրագրեր իրականացրած USAID-ի գործունեության հոբելյանն է նշվել Ամերիկյան համալսարանում: Այս տարիներին 1 միլիարդ դոլարի ծրագրեր իրականացրած կառույցը հիմա էլ երեք տասնյակից ավելի ընթացիկ նախագիծ ունի. բարեկամությունը Հայաստանի հետ շարունակելու է: