Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է խնդրի օրենսդրական կարգավորումն ու վարչապետի պահանջով սեղմ ժամկետ ֆիքսել:
Հայաստանը սկսում է՝ բնակչությանը երկրի ամենահեռավոր գյուղից մինչև մարզկենտրոն, ապա և մայրաքաղաք բերող-տանող տրանսպորտային միասնական ցանցի ձևավորումը: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է խնդրի օրենսդրական կարգավորումն ու վարչապետի պահանջով սեղմ ժամկետ ֆիքսել. պիլոտ-ծրագիրը, հավանաբար Արարատի մարզում, պետք է իրականացվի մինչև տարեվերջ, իսկ հիմնականը՝ մինչև 2018-ի առաջին եռամսյակ: