Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Աշխարհի 2018-ի առաջնության ընտրական փուլում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Աշխարհի 2018-ի առաջնության ընտրական փուլում: Վերջին խաղում մեր հավաքականը ոչ-ոքի խաղաց խմբի հետնապահ Ղազախստանի հավաքականի հետ: Առաջին կեսում Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց մեր հավաքականին, սակայն երկրորդում Ղազախստանի ընտրանու ֆուտբոլիստները կարողացան պատասխան գնդակ խփել: Սա մեր ընտրանու առաջին ոչ-ոքին էր ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը 10 խաղից հետո վաստակած 7 միավորով զբաղեցրեց նախավերջին՝ 5-րդ տեղը: Խմբի հաղթող Լեհաստանը Աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիրը նվաճեց, անցումային խաղերին մասնակցելու հնարավորություն ունի Դանիայի ընտրանին: