Արևելյան լեզուների թեքումով մոսկովյան դպրոցը փակ չէ, ինչպես պնդում էր հայկական համացանցը՝ «արժանահավատ աղբյուրներ» վկայակոչելով:
Կիրա Մատվիենկոն երազում է հայերենի ուսուցչուհի դառնալ: Դանիել Բերենսկին արտասանում է՝ «Ես իմ անուշ Հայաստանի»: Սևա Սունևը ցանկանում է իսկական հայի պես շախմատ խաղալ: Նրանք և նրանց հայ ընկերները Լազարյան ճեմարանի աշակերտներ են: Արևելյան լեզուների թեքումով մոսկովյան դպրոցը փակ չէ, ինչպես պնդում էր հայկական համացանցը՝ «արժանահավատ աղբյուրներ» վկայակոչելով: