«Գրանշան» տառատեսակների միջազգային համաժողովը 18 երկրից 100-ից ավելի տառասերների է բերել Երևան՝ այբուբենների համակարգչային տառատեսակների կատարելագործման քննարկումների համար:
«Գրանշան» տառատեսակների միջազգային համաժողովը 18 երկրից 100-ից ավելի տառասերների է բերել Երևան՝ այբուբենների համակարգչային տառատեսակների կատարելագործման քննարկումների համար: Նաև ամփոփվել են «Գրանշան» մրցույթի արդյունքները: Նախագծի հիմնադիր Էդիկ Գաբուզյանն ասել է, որ մրցույթի օրերին դիզայներական կազմակերպությունները ծանոթանում են երիտասարդ մասնակիցների հետ, ինչի շնորհիվ ավելանում է աշխատանք գտնելու նրանց հնարավորությունը: Հաղթողների առաջարկած տառատեսակներն էլ կիրառվում են համակարգչային ծրագրերում: