Աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստերի համար տարին շատ հաջող է սկսվել թե՛ աշխատանքային, թե՛ անձնական կյանքում:
Խելացի խաղի հայ վարպետ Լևոն Արոնյանը տոնում է ծննդյան 35-ամյակը: Աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստերի համար տարին շատ հաջող է սկսվել թե՛ աշխատանքային, թե՛ անձնական կյանքում: Վերջերս ամուսնացած Արոնյանը աշխարհի Գավաթի խաղարկության արդյունքներով իրավունք է ստացել մյուս տարի մասնակցելու հավակնորդների մրցաշարին: