Գործադիրն այսօր հարկային արտոնություն է տվել երեք խումբ սոցիալական ապրանք-ծառայությունների, մաքսատուրքից ազատել՝ կաթիլային ոռոգման համար Հայաստանում պլաստմասե խողովակների արտադրություն սկսող ՆյուՊլաստ ընկերությանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը մեծ ներուժ, լավ գաղափարներ ունի, բայց ունի նաև՝ դրանք կիրառական արտադրանքի վերածելու-վաճառելու խնդիրներ: Նախորդ շաբաթվա DigiTec ցուցահանդեսի IT պոտենցիալը նկատի ունենալով՝ կառավարության նիստում այսօր հայարարարել է վարչապետ Կարապետյանը: Պետք է հստակ բիզնեսի կողքին կանգնենք՝ ասել է նա: Պատասխանատու կառույցներին հանձնարարել է սկսնակ ընկերությունների համար մարքեթինգի, նոր շուկաներ մտնելու, գործարար կապեր հաստատելու դասընթացներ կազմակերպել: Նոր աշխատատեղ ստեղծող բիզնեսին պետությունը նաև կխրախուսի՝ աշխատավարձի մեջ շահութահարկի գումարի 30 տոկոսի չափով: Գործադիրն այսօր հարկային արտոնություն է տվել երեք խումբ սոցիալական ապրանք-ծառայությունների, մաքսատուրքից ազատել կաթիլային ոռոգման համար Հայաստանում պլաստմասսե խողովակների արտադրություն սկսող ՆյուՊլաստ ընկերությանը: