Պուչդեմոնը հիշեցրել է, որ հանրաքվեի արդյունքների հրապարակումից 48 ժամ անց Կատալոնիան կհռչակի իր անկախությունը:
Կատալոնիա երկրամասի ղեկավար Կարլես Պուչդեմոնն արձագանքել է Իսպանիայի միապետի ելույթին: Նա մեղադրել է Ֆելիպե 6-րդ թագավորին, որ պաշտպանել է Իսպանիայի կառավարության դիրքորոշումը՝ ասելով, թե հանրաքվեն անօրինական է և ոչ ժողովրդավարական: Պուչդեմոնը հիշեցրել է, որ հանրաքվեի արդյունքների հրապարակումից 48 ժամ անց Կատալոնիան կհռչակի իր անկախությունը: Երկրամասի խորհրդարանի նիստը, որի ժամանակ էլ տեղի կունենա այդ միջոցառումը՝ նախատեսված է հոկտեմբերի 9-ին: