Վաշինգտոնն արդեն 45 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել, իր ձեւակերպմամբ, Ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին։
Վաշինգտոնն աջակցում է Արցախի ականազերծման ծրագրին, այս մասին կոնգրեսականներ Բրեդ Շերմանի եւ Դեյվիդ Սիսիլինի հարցմանն ի պատասխան հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ «Պետքարտուղարությունն ու զարգացման ամերիկյան գործակալությունը, սատարելով ականազերծման ծրագրին, ուսումնասիրում են Հալո Թրաստի` լրացուցիչ ֆոնդեր տրամադրելու պահանջը»,- գրել է պետքարտուղարը։
Թիլերսոնը վերահաստատել է, որ Վաշինգտոնն աջակցում է շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու, դիտարկումն ուժեղացնելու եւ կրակի տեղորոշման կայաններ տեղադրելու մասին կոնգրեսականներ Էնգելի եւ Ռոյսի նախաձեռնությանը: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն 45 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել, իր ձեւակերպմամբ, Ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին։ Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը ողջունել է Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակը։