Համացանցում նկարներ են հայտնվել, թե ինչպես է մի քանի կին միաժամանակ ծննդաբերել հիվանդանոցի սպասասրահում:
Համացանցում նկարներ են հայտնվել, թե ինչպես է մի քանի կին միաժամանակ ծննդաբերել հիվանդանոցի սպասասրահում: Առողջապահական ոլորտի ճգնաժամի մասին նկարները տարածել են բժշկական համալսարանի երկու ուսանողներ: Նրանց ու ևս հինգ բժշկի ձերբակալել են: Վենեսուելայի առողջապահության փոխնախարարը բացատրել է, որ հիվանդանոցի տնօրենի անփույթ աշխատանքի պատճառով է նման իրավիճակ ստեղծվել և նա եւս պատասխանատվության կենթարկվի: Ձերբակալված ուսանողները, սակայն, շարունակում են պնդել, որ իրենց երկրի բոլոր հիվանդանոցներում է նույն անմխիթար վիճակը: