Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչը ասել է, որ բանակցում են «Ասիական բանկի» հետ, որպեսզի խարխուլ շենքը հիմնովին նորոգվի:
Աշտարակի՝ Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում նորից հնչել է զանգը: Այս դպրոցում հայտարարված դասադուլի մասին մենք արդեն պատմել ենք: Աշակերտները բողոքում էին դպրոցի շենքի վատ պայմաններից և պահանջում՝ իրենց տեղավորել մեկ այլ դպրոցի ազատ մասնաշենքում: Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչը ասել է, որ բանակցում են «Ասիական բանկի» հետ, որպեսզի խարխուլ շենքը հիմնովին նորոգվի: