Հանդիպման սկիզբը՝ տեղի ժամանակով 20:00:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իր ֆուտբոլասեր հեռուստադիտողին կներկայացնի 2018 թվականի Աշխարհի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Լեհաստան խաղը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի E խմբում Հայաստանը նախավերջին տեղում է եւ ունի 6 միավոր։ Խմբի առաջատարը Լեհաստանի ընտրանին է` 19 միավորով։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:
Առաջինի եթերում կհեռարձակվի նաեւ Ղազախստան-Հայաստան հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 8-ին` Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում: Այդ հանդիպումը ընտրական այս փուլի շրջանակներում վերջինը կլինի Հայաստանի հավաքականի համար: Հանդիպման սկիզբը՝ տեղի ժամանակով 20:00: