Հրաձիգը կրակել է մոտակայքում անցկացվող քանթրի երաժշտության փառատոնի այցելուների ուղղությամբ, ինչի հետևանքով 50 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավորվել է:
Լաս Վեգասի խոշորագույն խաղատներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Հրաձիգը կրակել է մոտակայքում անցկացվող քանթրի երաժշտության փառատոնի այցելուների ուղղությամբ, ինչի հետևանքով 50 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավորվել է: Տեղեկություններ են ստացվել նաև քաղաքի այլ շրջաններում հրաձգությունների մասին: Հանցագործին հաջողվել է փախչել: