Հայ-էստոնական հարաբերությունները երկու հարյուր տարվա պատմություն ունեն:
Հայ-էստոնական հարաբերությունները երկու հարյուր տարվա պատմություն ունեն: Տալլինի Մայր տաճարում երկու երկրների երկկողմ հարաբերությունների 25 ամյակի և Հայաստանի անկախության 26 ամյակի առիթով կազմակերպված համերգի ժամանակ ասել է էստոնիայում մեր երկրի դեսպանը: Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին՝ Տիգրան Մկրտչյանն ասել է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը: Հանդիսությանն ուղերձ է հղել Տալլինի արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլմայը: Համերգին հնչել են Նարեկացու, Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Բախի ստեղծագործությունները՝ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի և Էջմիածնի Մայր տաճարի երգեհոնահարուհի Թերեզա Ոսկանյանի կատարմամբ: