«Դիլիջան» ազգային պարկը հայտնվել է քրեական պատմությունների, բնապահպանական ու սոցիալական սուր բանավեճերի կենտրոնում:
Ի՞նչ անել, որ Դիլիջանի անտառներում դարավոր կաղնիները կանգուն մնան, աքիսն ու կզաքիսը շարունակեն բազմանալ հարազատ միջավայրում, իսկ անտառամերձ գյուղերի բնակիչները ձմռանը չմրսեն: «Դիլիջան» ազգային պարկը հայտնվել է քրեական պատմությունների, բնապահպանական ու սոցիալական սուր բանավեճերի կենտրոնում: Ստուգումները պարզել են, որ այնտեղ՝ վերջին երեք տարում, մոտ 6500 ծառ է կտրվել: Այն դեպքում, երբ օրենքը նույնիսկ սանիտարական հատումներն է արգելում: Ծառերի սպանդի բացահայտումից հետո անտառամերձ համայնքներում ապրողներին արգելեցին վառարանի համար նույնիսկ չորուկներ հավաքել: