«Միչիգան նահանգի կողմից Արցախի ճանաչումը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը զուտ ժամանակի խնդիր է»,- ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Միչիգան նահանգի կողմից Արցախի ճանաչումը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը զուտ ժամանակի խնդիր է»,- ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ նիստի օրակարգում Հանրապետության նախագահի Նյու Յորքում ունեցած հանդիպումներն էին և նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները: Անդրադառնալով Նախագահի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին՝ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Սերժ Սարգսյանը հստակ նշել է՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ, հայանպաստ կարգավորումը Հայաստանի, Արցախի և հայկական Սփյուռքի պահանջն է: