Թբիլիսիում կայացել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության փակման արարողությունը, որը վերածվել է շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի մեծարման հանդիսության:
Հայաստանում տոնում են շախմատի հայկական դպրոցի հերթական փառահեղ հաղթանակը: Երեկ ուշ երեկոյան Թբիլիսիում կայացել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության փակման արարողությունը, որը վերածվել է շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի մեծարման հանդիսության: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից 128 առաջատար շախմատիստների մասնակցությամբ մեկնարկած 24-օրյա մարաթոնում տպավորիչ հաղթանակ տարավ իմաստուն խաղի հայ վարպետը: Մեր շախմատիստի գերազանց ելույթի առիթով ֆեյսբուքում գրառում է թողել վարչապետ Կարեն Կարապետյանը.
«Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ և ոգեշնչման աղբյուր են երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու ևս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս»։