Ֆրանսիայում ուսանող ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել Սորբոնի համալսարանում նախագահ Մակրոնի ելույթի ժամանակ:
Ֆրանսիայում ուսանող ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել Սորբոնի համալսարանում նախագահ Մակրոնի ելույթի ժամանակ: Նրանք քննադատել են նախագահի քաղաքականությունը՝ այն անվանելով «հակաուսանողական, հակաերիտասարդական ու հակասոցիալական»: Ֆրանսիայում աշխատանքային օրենսգրքի փոփոխություններն ու կրթական բյուջեն 300 մլն եվրոյով կրճատելը վերջին շրջանում բողոքի ցույցերի մեծ ալիք է բարձրացրել: