Ըստ չեխական մամուլի՝ պաշտոնական Պրահան հերքել է Ադրբեջանին զենք մատակարարելու փաստը և հետաքննություն է սկսել:
Ըստ չեխական մամուլի՝ պաշտոնական Պրահան հերքել է Ադրբեջանին զենք մատակարարելու փաստը և հետաքննություն է սկսել: Վարկած կա, որ դրանք Բաքվի տրամադրության տակ են հայտնվել Իսրայելի միջոցով: Խոսքը «Դանա» ինքնագնաց հաուբիցների և «Վամպիր» համազարկային կրակի համակարգերի մասին է: «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է սկանդալը հետաքննող չեխ լրագրողի հետ, որի խոսքով, Չեխիան պահպանում է հակամարտության գոտի զենք չարտահանելու էմբարգոն, և միջադեպն այժմ քննում են Չեխիայի հատուկ ծառայությունները: