Տեղի մեր ՏՏ ընկերությունները, սիլիոնային հովտից ժամանած մասնագետների ու անդրազգային աշխարհահռչակ այլ կազմակերպությունների պատվիրակների հետ քննարկում են մեր օրերում բոլորի համար արդիական՝ կիբերանվտանգության, հաքերային հարձակումներին դիմակայելու հարցը:
Երևանում այսօր մեկնարկել է՝ բարձր տեխնոլոգիաների ԱրմԹեք 10-րդ համաժողովը: Տեղի մեր ՏՏ ընկերությունները, սիլիոնային հովտից ժամանած մասնագետների ու անդրազգային աշխարհահռչակ այլ կազմակերպությունների պատվիրակների հետ քննարկում են մեր օրերում բոլորի համար արդիական՝ կիբերանվտանգության, հաքերային հարձակումներին դիմակայելու հարցը: Համաժողովի բացմանը մասնակցել, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի վերջին տարիների 20 տոկոսը գերազանցող աճի մասին է խոսել նաև կառավարության ղեկավարը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հպարտությամբ է շեշտել տարածաշրջանում մեր երկրի ունեցած ՏՏ լուրջ ձեռքբերումները: Ասել է՝ ճյուղի զարգացմանը պետությունը պատրաստ է աջակցել՝ մասնավորից ստացած ցանկացած տրամաբանական, եթե կուզեք անգամ հեղափոխական քայլերին: