Քրդական ինքնավարությունում ժամեր անց պաշտոնապես կհրապարակեն անկախության հանրաքվեի արդյունքները:
Քրդական ինքնավարությունում ժամեր անց պաշտոնապես կհրապարակեն անկախության հանրաքվեի արդյունքները: Սակայն, մինչև 72 ժամը կլրանա, իշխանություններն արդեն իսկ հայտարարել են ԱՅՈ-ի 93 տոկոսանոց հաղթանակի մասին: Միաժամանակ բարձրանում է արտաքին ճնշման տոկոսը: Սպառնալիքները նախևառաջ անմիջական հարևաններից են: