Երեւանում Բեռլինի դեսպանությունը Շվեյցարիայի և Ավստրալիայի գործընկերների հետ կիրականացնի 19 միջոցառում՝ գերմաներենը Հայաստանում տարածելու համար:
Հայաստանում գերմաներենի շաբաթը կսկսվի գերմանական մշակույթի ցուցահանդեսով: Երեւանում Բեռլինի դեսպանությունը Շվեյցարիայի և Ավստրալիայի գործընկերների հետ կիրականացնի 19 միջոցառում՝ գերմաներենը Հայաստանում տարածելու համար: Շաբաթվա ընթացքում համերգները, ֆուտբոլային մրցաշարերը, սեմինար-դասախոսությունները, ակումբային հարցախաղերը և ֆիլմերի դիտումները կնպաստեն, որ Հայաստանում ոչ միայն սիրեն գերմաներենը, այլև ծանոթանան գերմանական մշակույթին՝ համոզված է դեսպան Մաթիաս Քիսլրը: Նա նաև հայտնել է, որ շուտով Հայաստանում՝ գերմաներենի ուսուցման Գյոթեի կենտրոն կբացվի: