22 տարի խարխուլ ու կիսաքանդ տանն ապրելուց հետո՝ Պետրոսյանների 6 հոգանոց ընտանիքը նոր հասցե ունի Մուշ 2 թաղամասում:
Գյումրիից մի տնակ էլ պակասեց: 22 տարի խարխուլ ու կիսաքանդ տանն ապրելուց հետո՝ Պետրոսյանների 6 հոգանոց ընտանիքը նոր հասցե ունի Մուշ 2 թաղամասում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինն է ֆինանսավորել Պետրոսյանների երջանկությունը: Անակնկալ-բանալին հենց բարերարներն են հանձնել: Պետրոսյանների ավագ որդին զինծառայությունից նոր է վերադարձել: Հիմնադրամի աջակցությամբ արդեն 31 ընտանիք տնակից հեռացել ու նոր տուն է մտել: