Տավուշից Սյունիք են շրջել, մանր բիզնեսից որակյալ և էկոլոգիապես մաքուր 620 անուն ապրանք են հավաքել. խմբավորած Կրասնոդար են տանում:
Կրասնոդարի հայ գործարարները եկել են՝ օգնեն Հայաստանի փոքր արտադրողներին՝ արտահանման մեծ բիզնես ծրագրով: Տավուշից Սյունիք են շրջել, մանր բիզնեսից որակյալ և էկոլոգիապես մաքուր 620 անուն ապրանք են հավաքել. խմբավորած Կրասնոդար են տանում: Արտահանման ծավալը ուզում են հասցնել 5 միլիոն դոլարի՝ մինչև տարեվերջ: