Որոշումը կայացրել է ծնողական խորհուրդը:
Անժամկետ դասադուլ են հայտարարել Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի աշակերտները: Որոշումը կայացրել է ծնողական խորհուրդը: Կրթօջախի մասին «Օրակարգը» պատմել էր երկու շաբաթ առաջ: Ուսումնական տարին նրանք սկսել էին խարխուլ պատերով ու նեղ դասարաններով դպրոցում: Դասադուլավորները երկու պահանջ ունեն. հիմնանորոգել դպրոցը: Իսկ դասերը շարունակել 600 մետր հեռավորությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկում: Արագածոտնի մարզպետարանում խնդրի մասին տեղյակ են: