Իրաքյան կողմի գնահատականով երկրների միջև զարգացման ավելի շատ հեռանկարներ կան գյուղատնտեսության, շինարարության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում:
Իրաքի գյուղատնտեսության նախարարն ու Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարը արձանագրություն են ստորագրել՝ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Իրաքյան կողմի գնահատականով երկրների միջև զարգացման ավելի շատ հեռանկարներ կան գյուղատնտեսության, շինարարության, թեթև արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում: Կարևորել են նաև Հայաստանի հետ օդային ուղիների ակտիվացումը ու չվերթների ավելացման հարցը: