1000-ից ավելի կրակոց է արձակվել կարկտաբեր մեկ ամպի ուղղությամբ:
Արմավիրի մեկ ու կես տասնյակ գյուղերի այգիներն ու արտերը փրկվել են կարկուտից: Կիրակի երեկոյան մարզի վրայով վտանգավոր 5 ամպ է անցել: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները դրանք ցրել են 74 զենիթներից արձակած մոտ 38 հազար կրակոցով: Երկու զենիթ էլ գործի է դրվել Կոտայքում: 1000-ից ավելի կրակոց է արձակվել կարկտաբեր մեկ ամպի ուղղությամբ: Կոտայքի 7 համայնքում, սակայն, կարկուտն այնուամենայնիվ տեղացել է՝ այն տարածքներում, որոնք չեն պաշտպանվում Հիդրոմետի կողմից: