Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում այսօր կմեկնարկի «Հոսանքին հակառակ» նոր ֆիլմաշարը։
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում այսօր կմեկնարկի «Հոսանքին հակառակ» նոր ֆիլմաշարը, որտեղ խառնված են երեք ժանրեր՝ դետեկտիվ, կատակերգություն, դրամա: Ֆիլմաշարի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Մհեր Մկրտչյանն է: Դերերում՝ Բաբկեն Չոբանյան, Սամվել Թոփալյան, Սամվել Թադեւոսյան, Նազենի Հովհաննիսյան, Անի Խաչիկյան, Միլենա Ավանեսյան, Արամ Կարախանյան, Գեորգի Հովակիմյան, Գոռ Գրիգորյան, Արծրուն Չոբանյան, Անի Ամիրյան, Գագիկ Մադոյան, ինչպես նաև Ժան Նշանյան:
ֆիլմաշարը հեռուստադիտողներին խոստանում է լարված սցենար, դերասանական փայլուն կազմ ու դրամատիկ զարգացումներ՝ պարզելու, թե ո՞վ է հանուն սկզբունքների և համընդհանուր բարօրության գնում «Հոսանքին հակառակ»:
Ֆիլմաշարը եթերում կլինի երկուշաբթիից հինգշաբթի՝ «Օրակարգ» լրատվական ծրագրից անմիջապես հետո: