Քրդերը որոշել են մոտենալ քվեատուփերին՝ այո կամ ոչ ասելու անկախացմանը՝ սեպտեմբերի 25-ին:
Իրաքի քրդերի՝ անկախանալու հերթական փորձը կարող է նոր փորձանք դառնալ պատերազմներից ուշքի չեկող Մերձավոր արևելքի համար: Քուրդիստանը պատրաստվում է անկախության հանրաքվեի՝ աշխարհի հզորների կամքին հակառակ: Քրդերը որոշել են մոտենալ քվեատուփերին՝ այո կամ ոչ ասելու անկախացմանը՝ սեպտեմբերի 25-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեմ է այդ որոշմանը: