Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես է դատապարտել ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները
Եվրոպացի օմբուդսմենների գլխավոր վեհաժողովին սկանդալ է սարքել Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան: Արցախի պաշտոնակից Ռուբեն Մելիքյանի աննախադեպ քվեարկությունը վեհաժողովին ու մարդասիրական ելույթը նրան հունից հանել են: Տիկինը փորձել է քաղաքական հայտարարություններ անել, բայց նրան քաղաքավարի լռեցրել են: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն այն կառույցն է, որն անմիջապես է դատապարտել ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները, իսկ Լապշինի գործով՝ հնչեցրել է խիստ քննադատություն: