Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք եղել են քրդական բանվորական կուսակցության կողմնակիցներ: Էրդողանը փորձել է վերահսկել իրավիճակը ու նրանց նույնիսկ «ահաբեկիչներ» է անվանել:
Նյու Յորքում մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ելույթը երկու անգամ ընդհատել են բողոքի վանկարկումներով: Էրդողանի ընդդիմախոսները փորձել են նաև պաստառներ բարձրացնել: Անվտանգության աշխատակիցները դժվարությամբ, բայց դուրս են բերել նրանց սրահից: Ցուցարարներից մեկը ձերբակալվել է: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք եղել են քրդական բանվորական կուսակցության կողմնակիցներ: Էրդողանը փորձել է վերահսկել իրավիճակը ու նրանց նույնիսկ «ահաբեկիչներ» է անվանել: