ԴԱՀԿ-ն այլևս չի արգելափակի բիզնեսի բանկային-ֆինանսական հաշիվները, եթե ընկերությունը որպես գրավ ներկայացնի համարժեք գումարի այլ՝ ասենք անշարժ գույք՝ զեկուցել է արդարադատության նախարարը:
Բիզնեսի կյանքը հեշտացնող՝ միանգամից երկու որոշում է այսօր հաստատել կառավարությունը: Ավելացված արժեքի հարկը ներկայիս 90 օրվա փոխարեն՝ հունվարի մեկից գործարարին կվերադարձվի եռակի պակաս ժամկետում՝ 30 օրում: Մեկ այլ որոշմամբ՝ շուտով լուծում կստանա շատ տնտեսվարողների բողոքը հարուցող, պարտք-պահանջի դեպքում՝ ամբողջ ունեցվածքի վրա կալանք դնելու խնդիրը: ԴԱՀԿ-ն այլևս չի արգելափակի բիզնեսի բանկային-ֆինանսական հաշիվները, եթե ընկերությունը որպես գրավ ներկայացնի համարժեք գումարի այլ՝ ասենք անշարժ գույք՝ զեկուցել է արդարադատության նախարարը: Այսօրվա նիստում՝ հիմնականում տնտեսությանն են վերաբերել նաև վարչապետ Կարապետյանի հանձնարարականները: