Արտակարգ վայրէջք՝ անկարգ ուղևորի պատճառով: Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը իջել է Մինվոդի քաղաքում, երբ ուղևորներից մեկը սկսել է ծխել և չի ենթարկվել բորտուղեկցորդին:
Արտակարգ վայրէջք՝ անկարգ ուղևորի պատճառով: Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը իջել է Մինվոդի քաղաքում, երբ ուղևորներից մեկը սկսել է ծխել և չի ենթարկվել բորտուղեկցորդին: Ծխող ուղևորը Հայաստանի քաղաքացի է՝ «Օրակարգ»-ին ասել են քաղաքացիական ավիացիայի վարչությունից: Նրան իջեցրել են ինքնաթիռից: Մեկ ժամից ավելի «Պոբեդա» ավիաընկերության բոինգը սպասել է Մինվոդիում, ապա շարունակել չվերթը: Ծխող ուղևորին օդանավը իր հետ Գյումրի չի բերել և չի բացառվում, որ նրանից կգանձեն հարկադիր վայրէջքի հետևանքով առաջացած բոլոր ծախսերը։