Նրանք ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնել Վատիկանի արխիվներից մի քանի արժեքավոր փաստաթղթեր, որոնք առ այսօր անհայտ են եղել հանրությանը:
Հայաստան-Սփյուռք համաժողովի 1500 պատվիրակները Ծիծեռնակաբերդի բարձունքում են եղել: Ծաղկեպսակ դրել ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրանք ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնել Վատիկանի արխիվներից մի քանի արժեքավոր փաստաթղթեր, որոնք առ այսօր անհայտ են եղել հանրությանը: Վավերագրերը Վատիկանի կարդինալների ու հոգևոր հայրերի հիշողություններն են՝ 1915-ի մասին: Բացառիկ փաստաթղթերը ձեռք են բերվել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանի աջակցությամբ: Փաստաթղթերը լուսավորում են մի շարք նոր փաստեր հայոց ցեղասպանության մասին: Դրանք նախ կուսումնասիրեն գիտականները, ապա կհանվեն ցուցադրության: